United Airlines-ը գործարկել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր մասին նվիրված թեմատիկ ինքնաթիռը (լուսանկարներ)
Դեկտեմբերին Star Wars: The Rise of Skywalker ֆիլմի թողարկումը նշանավորելու համար, որը ֆիլմի ստեղծողների համաձայն կհանդիսանա ինը մասանոց ֆանտաստիկ սագայի վերջին ֆիլմը, United Airlines-ը գործարկել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի թեմատիկ ինքնաթիռը, գրում է Insider-ը:
Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել է այս ամսվա սկզբին՝ Հյուսթոնից դեպի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք։
Օդանավի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դիզայնը համալրված է ֆիլմի դետալներով: Ինքնաթիռի բորտուղեկցորդուհիները կրում են թեմատիկ կոստյումներ, իսկ ինքնաթիռի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել մի շարք դրոիդների:
«Աստղային պատերազմներ» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հեռավոր, անանուն ու հնարված մի գալակտիկայում, հնագույն անցյալի անորոշ ժամանակում, որտեղ գոյություն ունեն այլմոլորակայինների շատ տեսակներ:










