Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգը կվարի BBC-ի սուրբծննդյան հեռուստածրագրերը
Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգը կվարի բրիտանական BBC հեռուստաալիքի սուրբծննդյան և ամանորյա եթերները։
Ինչպես հայտնում է BBC News-ը, 16-ամյա շվեդուհին հյուրերի հետ կշփվի բնապահպանական թեմաներով։ Տոնական ռադիոծրագրերը կվարեն նաև Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը, նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի կենսագրագետ Չարլզ Մուրը, նկարիչ Փերի Գրեյսոնը, ինչպես նաև ռեփեր Ջորջ Պոետը (George The Poet)։
Տունբերգի մասնակցությամբ հաղորդումը եթերում կհեռարձակվի դեկտեմբերի 26-31-ը։










