ՆԱՍԱ-ից հայտնել են, թե երբ Ապոֆիս վտանգավոր աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, ուշադիր հետևում է Երկրին մոտ գտնվող Ապոֆիս աստերոիդի շարժման հետագծին: Նշվում է, որ աստերոիդը Երկիր մոլորակին բախվելու դեպքում միլիոնավոր կյանքեր կխլի:
Առաջին անգամ օբյեկտը 2004 թվականին է հայտնաբերվել: Այդ ժամանակ հետազոտողները վախենում էին, որ Ապոֆիսը կարող է 2029 թվականին բախվել մեր մոլորակին: Այդ ժամանակվանից ի վեր հաշվարկները վերանայվել են և անվանվել է 10 նոր տարեթիվ, որոնք մահացու հարվածի իրական ռիսկեր են պարունակում, հայտնում է Daily Star-ը: Դրանք են՝
• 2060 թվականի ապրիլի 12,
• 2065 թվականի ապրիլի 11,
• 2068 թվականի ապրիլի 12,
• 2068 թվականի հոկտեմբերի 10,
• 2076 թվականի ապրիլի 13,
• 2077 թվականի ապրիլի 13,
• 2078 թվականի ապրիլի 13,
• 2089 թվականի հոկտեմբերի 10,
• 2091 թվականի ապրիլի 13,
• 2103 թվականի ապրիլի 14:
ՆԱՍԱ-ի տվյալներով`այդ տարեթվերին աստերոիդը կանցնի Երկիր մոլորակի կողքով 21 060 կմ/ժ արագությամբ: Դրա տրամագիծը կազմում է 325 մետր, իսկ զանգվածը` 280 մլն տոննա:
Երկնաքարի հսկայական չափերի, արագության և Երկրին մոտ գտնվելու պատճառով Ապոֆիսը պոտենցիալ վտանգավոր է համարվում:










