Mercedes-Benz-ը գաղտնազերծել է GLA նոր սերնդի քրոսովերը
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է GLA կոմպակտ քրոսովերի նոր սերնդի առաջին թիզերը և որոշ մանրամասներ է բացահայտել:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, տվյալ մոդելային շարքի ամենափոքր քրոսովերի մասին շատ բան հայտնի չէ, սակայն նշվում է, որ այն նախորդ սերնդի մոդելներից 10 սմ-ով ավելի բարձր կլինի: Իսկ երկարությունն, ընդհակառակը, կփոքրանա: Փոփոխությունների արդյունքում կմեծանա հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը:
Հայտնի է, որ նորագույն մոդելը կկառուցվի A-դասի կոմպակտ մոդելի հիմքում ընկած հարթակի հիման վրա: Մոդելի պաշտոնական պրեմիերան կկայանա դեկտեմբերի 11-ին:










