Միջազգային տիեզերակայանում կարիերան ավարտած Ֆյոդոր ռոբոտին կփոխարինի նրա «երեխան»՝ Արտյոմը

10:31 • 26.11.19

Ռուսական Ֆյոդոր անունով ռոբոտը, որն օգոստոսին Միջազգային տիեզերակայան էր ուղարկվել, արդեն փոխարինող ունի՝ Արտյոմը (ARTEM, Automatic Research and Testing Machine):

Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոս»-ի ներկայացուցչին, Ֆյոդոր ռոբոտին նախատեսում էին «աշխատեցնել» մինչև 2021 թվականը, սակայն ռոբոտի կարիերան նախատեսվածից շուտ է ավարտվել՝ 2019-ի սեպտեմբերին՝ ընդամենը մեկ առաքելություն կատարելուց հետո:

Նշվում է, որ հետագա առաքելություններին կներգրավվեն Ֆյոդորի «երեխաները»՝ այն ռոբոտները, որոնք կստեղծվեն նույն հարթակի հիման վրա:  

Նման ռոբոտներից է նաև Արտյոմը: Մասնագետը չի նշել, թե ինչ փուլում է գտնվում նոր ռոբոտի ստեղծման ընթացքը: Նրա խոսքով՝ Արտյոմը նույնպես ունակ ռոբոտ է լինելու. այն կկարողանա ստեղներին սեղմել, ինչի մասին վաղուց խնդրում էին մասնագետներին:

Միջազգային տիեզերակայանում կարիերան ավարտած Ֆյոդոր ռոբոտին կփոխարինի նրա «երեխան»՝ Արտյոմը