WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի. օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տևողություններ

11:11 • 26.11.19

WhatsApp հավելվածը մշակողները նոր գործառույթ են փորձարկում, որը թույլ կտա որոշակի ժամանակ անց ավտոմատ կերպով ջնջել օգտատիրոջ հաղորդագրությունները, հայտնում է WABetaInfo կայքը:

«Ջնջել հաղորդագրությունները» գործառույթն ավելի վաղ հայտնվել էր Android օպերացիոն համակարգի համար մեսենջերի 2.19.348 բետա տարբերակում: Նշվում է, որ այս գործառույթը մասամբ կիրառվել է ծրագրի ավելի վաղ ներկայացված բետա տարբերակում և կրել է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումը:

Մեսենջերի փորձարկման տարբերակում գործառույթը կարելի է միացնել «Կոնտակտային տվյալներ» կամ «Խմբային զրույցի կարգավորումներ» էջանիշերում: Վերջինի դեպքում այն կարող են օգտագործել միայն խմբի ադմինիստրատորները:

Միևնույն ժամանակ, օգտատերը կարող է ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տևողություններ` ժամ, օր, շաբաթ, ամիս և տարի:

WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի. օգտատերերը կարող են ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տևողություններ