Twitter-ը կջնջի բոլոր այն հաշիվները, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում ակտիվ չեն եղել

16:15 • 27.11.19

Twitter սոցիալական ցանցի աշխատակազմը մինչև սույն թվականի դեկտեմբերի 11-ը կապաակտիվացնի բոլոր այն հաշիվները, որոնք վերջին կես տարվա ընթացքում ակտիվ չեն եղել։ Համապատասխան զգուշացումն արդեն ուղարկվել է օգտատերերին, գրում է The Verge-ը։

Տեղեկությունը հաստատել է Twitter-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Նշվում է, որ ապաակտիվացման գործընթացը մի քանի ամիս կտևի։

Ընկերությունը նաև նշել է, որ ուղիներ է փնտրում «մահացած» հաշիվների հիշողությունը «հավերժացնելու» համար։

Twitter-ը կջնջի բոլոր այն հաշիվները, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում ակտիվ չեն եղել