Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ մղձավանջներ տեսնում

23:55 • 27.11.19

Ժնևի համալսարանի նյարդաֆիզիոլոգները պարզաբանել են, թե ինչու են մարդիկ երբեմն մղձավանջներ տեսնում:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ մասնագետները հայտնել են, որ սարսափ երազները թույլ են տալիս նյարդային համակարգին «մարզել» հավանական վարքագծի սցենարներն իրական վտանգի դեպքում:

Հաղորդվում է, որ բժիշկները գիտափորձ են կատարել, որի ընթացքում 18 կամավորների են հետազոտել: Արդյունքում պարզվել է, որ գիշերային մղձավանջերով պայմանավորված վախի զգացումը ֆիքսվում է գլխուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են գիտակցության և հասարակական վարքագծի համար:

Ուղեղի հենց այդ հատվածներում է ձևավորվում սպառնալիքին դիմադրելու ռեակցիան արթուն ժամանակ:

Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդիկ մղձավանջներ տեսնում