Tesla-ն մտադիր է դիմապակու մաքրիչները փոխարինել լազերային սարքավորմամբ
Ամերիկյան Tesla ընկերությունում պատրաստվում են ավտոմեքենայի դիմապակու մաքրիչները փոխարինել լազերային լույսերով:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, ընկերությունն արտոնագրել է լազերային սարքավորումը, որը կփոխարինի ապակեմաքրիչներին։
Հաղորդվում է, որ դրանք միանալու են ավտոմատ կերպով: Դա հնարավոր կդառնա սենսորների շնորհիվ, որոնք կորոշեն ապակու մաքրության աստիճանը:
Լազերային սարքավորումը կմաքրի ոչ միայն դիմապակին, այլև կողային ապակիները և հայելիները: Լազերային մաքրիչների աշխատանքի համար ոչ մի հեղուկ պետք չի լինի:
Միևնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե ինչպես է նորարարությունն աշխատելու հորդառատ անձրևի ժամանակ, և թե որքանով է այն անվնաս վարորդի տեսողության համար:










