Apple-ը 2020 թվականին կթողարկի իր մոդելների շարքում ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսները. ETNews

12:02 • 28.11.19

Ամերիկյան Apple ընկերությունն աշխատում է իր մոդելների շարքում ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսների ստեղծման ուղղությամբ, պարզ է դառնում ETNews կորեական կայքում հրապարակված զեկույցից:

Նշվում է, որ տեխնոլոգիական հսկան պլանավորում է ստեղծել ավելի փոքր՝ 5,4, 6,1 դյույմանոց մոդելներ, ինչպես նաև ավելի մեծ` 6,7 դյույմանոց էկրանով մոդել, որն ամենամեծն է լինելու նախկինում թողարկված բոլոր iPhone-ների շարքում:

ETNews-ի համաձայն` 2020 թվականին սպասվող հեռախոսները կունենան OLED էկրան, որոնց արտադրողը Samsung ընկերությունն է:

Վերլուծաբան Մին Չի Կուոյի կանխատեսմամբ` iPhone SE 2-ը հասանելի կլինի նաև 64 ԳԲ և 128 ԳԲ տարբերակներով, կարժենա 399 դոլար և կներկայանա 3 գույնով՝ տիեզերական մոխրագույն, արծաթագույն և կարմիր:

Սարքը, ինչպես հայտնում են, նման կլինի iPhone 8-ի դիզայնին, սակայն կներկայացվի Apple-ի նորագույն պրոցեսորով, iPhone 11-ի A13 Bionic չիպով, սակայն կունենա 1 ԳԲ-ով պակաս օպերատիվ հիշողության ծավալ, քան այլ պրեմիումային մոդելներ ունեն:

Կուոյի փոխանցմամբ` հեռախոսները, ամենայն հավանականությամբ, կթողարկվեն` հրապուրելու ընկերության հին մոդելներն օգտագործողներին`հատկապես iPhone 6-ի և 6s-ի տերերին: 

 

 

 

Apple-ը 2020 թվականին կթողարկի իր մոդելների շարքում ամենամեծ և ամենափոքր էկրաններով հեռախոսները. ETNews