Գիտնականները զգուշացրել են, որ Երկիր մոլորակն «արդեն հասել է կլիմայի փոփոխության բեկումնային պահին»՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել

09:19 • 29.11.19

Գիտնականների խումբը զգուշացրել է, որ մարդկությունը հասել է գլոբալ տաքացման «բեկումնային պահին», և Երկիր մոլորակի մի շարք հատվածներում կլիմայի փոփոխություններն արդեն իսկ տագնապալի արդյունքներ են գրանցել, գրում է Daily Mail-ը:

Գիտնականները «բեկումնային պահ» են որակում հետևյալ գործոնները. 

· Արկտիկայում և Անտարկտիկայում սառույցի հալոցքը,

· Գրենլանդիայում սառույցի հալոցքը,

· Ատլանտյան օվկիանոսային հոսանքների դանդաղումը,

· Ամազոնի արևադարձային անտառներում երաշտը,

· Կանադայում և Ռուսաստանում անտառային հրդեհները:

Գիտնականների համաձայն՝ այս ամենը կարող է «դոմինոյի էֆեկտ» ունենալ` սպառնալով մարդկության գոյությանը:

Հատուկ այս ուսումնասիրության համար տարբեր համալսարաններից համախմբված գիտնականների խումբը ջերմոցային գազերը կրճատելու հրատապ կոչով է հանդես եկել:

«Արագ ու անդառնալիորեն աճող վտանգն ապացույցն է այն բանի, որ այլևս չի կարելի սպասել և անգործության մատնվել: Իրավիճակն անհետաձգելի է, և մենք շտապ արձագանքման կարիք ունենք»,- հայտնել է Էքսետեր համալսարանի դասախոս Թիմ Լենտոնը:

 

Image result for Global warming results

Image result for Global warming results

Image result for Global warming results

Գիտնականները զգուշացրել են, որ Երկիր մոլորակն «արդեն հասել է կլիմայի փոփոխության բեկումնային պահին»՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել