Facebook-ն առաջին անգամ գրառումը կեղծ է որակել (լուսանկար)

19:53 • 30.11.19

Նոյեմբերի 30-ին Facebook սոցցանցում արված գրառումներից մեկում առաջին անգամ հայտնվել է «ոչ հավաստի տեղեկություն» նշագրումը, այսինքն՝ գրառումը կեղծ է:

Ինչպես հայտնում է The Straits Times-ը, սոցցանցը համապատասխան նշագրումը տեղադրել է սինգապուրյան States Times Review պարբերականի գրառման ստորին հատվածում:

Նշվում է, որ լրատվամիջոցի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է, որ երկրի հասարակական գործիչներից մեկը կալանավորվել է և նրա նկատմամբ հետաքննություն է անցկացվում:  

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ նախկինում նա բացահայտումներ էր կատարել երկրի իշխող կուսակցության մասին: Սինգապուրի իրավապահ մարմինները հերքել են այդ տեղեկությունը:

Նշվում է, որ Facebook-ը գրառումը որպես է կեղծ է նշել երկրի կառավարության պահանջով:

Facebook-ն առաջին անգամ գրառումը կեղծ է որակել (լուսանկար)