Lamborghini-ն ներկայացրել է V12 Vision Gran Turismo Concept-ը (լուսանկարներ)

14:13 • 02.12.19

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Lamborghini ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ, որն արտասովոր դիզայներական լուծումների շնորհիվ յուրահատուկ տեսք է ստացել:

Ինչպես նշում է luxurylaunches.com–ը, իտալական արտադրության կոնցեպտը կոչվում է V12 Vision Gran Turismo Concept: Ավտոբրենդի դիզայներական կենտրոնի տնօրեն Միտյա Բորկերտը նշել է, որ նորույթը լավագույն վիրտուալ մեքենան է երիտասարդ գեյմերների և իրենց ընկերության երկրպագուների համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ տեղանոց մրցարշավային մեքենան PlayStation 4-ի համար նախատեսված Gran Turismo Sport խաղի համար հասանելի կլինի մայիսից: Մինչդեռ խաղից դուրս դրա վարելի տարբերակը չի արտադրվի:

Նորույթը կշռում է 819 կգ, համալրված է 819 ձիուժ հզորությամբ հիբրիդային շարժիչով:

Lamborghini V12 Vision Gran Turismo Concept (3)

Lamborghini V12 Vision Gran Turismo Concept (2)

Lamborghini V12 Vision Gran Turismo Concept (4)

Lamborghini V12 Vision Gran Turismo Concept (5)

Lamborghini V12 Vision Gran Turismo Concept (6)

 

Lamborghini-ն ներկայացրել է V12 Vision Gran Turismo Concept-ը (լուսանկարներ)