Այսուհետ Ռուսաստանում կարգելվի առանց ռուսական օպերացիոն համակարգի գաջեթների վաճառքը. Պուտինը նոր օրենք է ստորագրել

20:25 • 02.12.19

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն էլեկտրատեխնիկա արտադրողներին պարտավորեցնում է Ռուսաստանում վաճառքի համար նախատեսված ջագեթներում նախապես ռուսական օպերացիոն համակարգ տեղակայել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստանում 2020-ի հունվարի 1-ից կարգելվի «որոշ տեսակի տեխնիկական բարդ ապրանքների» վաճառքը՝ առանց ռուսական օպերացիոն համակարգի:

Այդ ապրանքների ցանկը կորոշի կառավարությունը: Ենթադրվում է, որ օրենքը կտարածվի սմարթֆոնների, համակարգիչների և «սմարթ TV» գործառույթով հեռուստացույցների վրա:  

Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ նորարարությունը կապահովի ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը:

Այսուհետ Ռուսաստանում կարգելվի առանց ռուսական օպերացիոն համակարգի գաջեթների վաճառքը. Պուտինը նոր օրենք է ստորագրել