Գիտնականները տիեզերքից եկած խորհրդավոր ռադիոազդակ են ֆիքսել
Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի գիտնականները Զոհասեղան համաստեղությունում ռադիոճառագայթման աղբյուր են հայտնաբերել, որի պայծառությունը հանկարծակիորեն մեծացել է երեք շաբաթվա ընթացքում:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրում հրապարակված հոդվածին, այդ երևույթի մեխանիզմը դեռևս բացատրություն չի ստացել: Ուսումնասիրություններն անցկացվել են MeerKAT ռադիո-օպտիկական աստղադիտակի օգնությամբ Հարաֆային Աֆրիկայում:
Ճառագայթման աղբյուրը համընկել է TYC 8332-2529-1 խոշոր աստղի (Արեգակից 2.5 անգամ ավելի զանգվածային) տեղադիրքի հետ, որը գտնվում է Երկրից 1800 լուսային տարի հեռավորության վրա: Դրա պայծառությունը փոխվել է 21 օրվա ընթացքում:
Գիտնականները սկզբնապես կարծել են, որ այդ փոփոխությունը պայմանավորված է մակերեսին խոշոր բծերի առկայությամբ, սակայն պարզվել է, որ դրա շուրջ աստղ-արբանյակ է պտտվում: Մասնագետների կարծիքով՝ ռադիոառկայծումն առաջացել է խոշոր աստղի մագնիսային ակտիվությամբ, այսինքն՝ առկայծմամբ:










