Apple-ը մտադիր է ապագայում iPhone-ի տարեկան երկու շնորհանդես իրականացնել. ԶԼՄ-ներ
Ամերիկյան Apple ընկերությունը iPhone շարքի նոր մոդելները կսկսի թողարկել տարեկան երկու անգամ: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով JP Morgan վերլուծաբան Սամիկ Չաթերջիին:
Ենթադրվում է, որ փոփոխությունները կկիրառվեն արդեն 2021 թվականից: Մասնագետների կարծիքով՝ նման ծրագիրը թույլ կտա ընկերությանը կլոր տարին մրցակցել գաջեթներ արտադրող մյուս ընկերությունների հետ: Բացի այդ, Apple-ը կկարողանա անհրաժեշտ կատարելագործումներ ու փոփոխություններ անել արդեն թողարկված մոդելներում:
Հաղորդվում է նաև, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ 2020-ի սեպտեմբերին Apple-ը կներկայացնի iPhone-ի միանգամից 4 մոդել՝ 5.4 դյույմ, 6.1 դյույմ, 6.7 դյույմ անկյունագծերով և 5G ցանցի ապահովմամբ:










