Երևանում իրար են բախվել «Օպել»-ն ու շտապօգնության ծառայության մեքենան, որի ներսում հիվանդ է եղել. նրան քաղաքացիները տեղափոխել են հիվանդանոց
Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք:
Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra մակնիշի (վարորդ՝ Արամ Խ.) և շտապօգնության ծառայության (վարորդ՝ Մելիք Մ.) ավտոմեքենաները. շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:
Երևանում իրար են բախվել «Օպել»-ն ու շտապօգնության ծառայության մեքենան










