«Google»-ի համահիմնադիրները լքել են զբաղեցրած պաշտոնները. մայր հոլդինգում կառավարման փոփոխություններ կլինեն
«Google» ընկերության համահիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հայտնել են, որ թողնում են «Alphabet» հոլդինգում, որում ներառված է նաև «Google»-ը, իրենց զբաղեցրած պաշտոնները: Նրանք նաև հայտնել են, որ հոլդինգը կղեկավարի Սունդար Պիչային, գրում է RT-ն:
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է «Alphabet»-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Փեյջը թողնում է «Alphabet»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Բրինը լքում է հոլդինգի նախագահի պաշտոնը: Միևնույն ժամանակ, իրենք շարունակելու են լինել գործող համահիմնադիրներ, բաժնետերեր և հոլդինգի ղեկավար անդամներ:
««Alphabet»-ն ու «Google»-ն այլևս 2 գլխավոր տնօրենի և նախագահի կարիք չունեն: Ապագայում Սունդարը կլինի և՛ «Alphabet»-ի, և՛ «Google»-ի գլխավոր տնօրենը»,- ասվում է հաղորդագրությունում:










