Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի բնակիչը որսորդական հրացանով ինքնասպան է եղել
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի բնակիչն ինքնասպան է եղել: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Դեկտեմբերի 3-ին, ժամը՝ 18:20-ին Գորիս բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Շտապ օգնության խումբը կանչով մեկնել է Խնձորեսկ գյուղ, որտեղ 1969թ.-ին ծնված բնակչին հայտնաբերել են մահացած վիճակում»,-ասաց Գաբրիելյանը:
Նա նշեց, թե դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբ: «Պարզվել է, որ բնակիչը, դեռևս չպարզված հանգամանքներում, տանը որսորդական հրացանով ինքնասպան է եղել»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, թե նշանակված է դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություն:
Գորիսի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:










