Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի 8-րդ հարկից երիտասարդը վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանում ժամը 13:30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:
Ըստ Shamshyan.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Ահարոնյան 1/9 նոր կառուցվող էլիտար շենքի բակից, որտեղ շինարարական աշխատանքներ կատարելիս 8-րդ հարկից վայր է ընկել: Պարզվել է՝ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ղ.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածը աշխատում էր «էյ Բի Էյ Թեք» ՍՊԸ-ում որպես երեսապատող:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










