Բելգորոդում կենցաղային գազի պայթյունի հետևանքով 4 հարկանի շենք է փլուզվել. կան վիրավորներ և զոհ
ՌԴ Բելգորոդի շրջանի Յակովլևո ավանում գազի պայթյունից փլուզված 4 հարկանի բնակելի շենքի մոտ փրկարարական գործողությունն ավարտվել է: Այս մասին հայտնել են տեղի փրկարարական ծառայությունից, գրում է RT-ն:
Ավելի վաղ տան փլատակներներում տղամարդու դի էր հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ երեկ Յակովլևո ավանում կենցաղային գազի պայթյունի հետևանքով 4 հարկանի բնակելի տան 4 հարկերը փլուզվել էին: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ փլուզման հետևանքով տուժել է 6 մարդ:










