Ավազակային հարձակում՝ Դավթաշենում գործող «Բոքոնիկ» առևտրի կենտրոնի վրա. առերևույթ հանցագործները հափշտակել են խոշոր չափի գումար. Shamshyan.com

13:34 • 04.12.19

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար դրամ և դիմել փախուստի:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը՝ օրվա պատասխանատուների գլխավորությամբ: