Մայամիում ներկայացվել է 599 000 դոլար արժողությամբ մեքենա, որը կարող է և՛ օդում թռչել, և՛ ցամաքում սլանալ (տեսանյութ, լուսանկարներ)

16:22 • 04.12.19

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում նախօրեին ներկայացվել է աշխարհում առաջին մեքենան, որը կարող է և՛ թռչել օդում, և՛ սլանալ ցամաքում: Այն օդում կարող է թռչել 321 կմ/ժ առավելագույն արագությամբ, իսկ ցամաքում սլանալ՝ ժամում 160 կմ առավելագույն արագությամբ: Մեքենայի արժեքը 599 000 դոլար է, գրում է Daily Mail-ը:

Maxim ամսագիրը դեռևս 2017 թվականին նշել էր, որ Pioneer Personal Air Landing Vehicle (կամ PAL-V) ընկերությունը, ըստ երևույթին, առաջինը կկարողանա իսկական թռչող մեքենա ստեղծել. ամսագրի կանխատեսումներն իրականություն են դարձել, սակայն ընկերությունն ավելի քան 10 տարի աշխատել է այն իրագործելու համար:

Այն պատրաստված է ածխածնային մանրաթելից, տիտանից և այլումինից, կշռում է գրեթե 680 կգ: Այն օգտագործում է բենզին:

Մեքենան համալրված է մոտոցիկլետի կառավարման համանման համակարգով, որի միջոցով վարորդը կարող է թեքել տրանսպորտային միջոցն ինչպես ցամաքում, այնպես էլ օդում կառավարման բռնակի օգնությամբ: Թռչող մեքենան տեղավորում է երկու մարդ, ունի 230 ձիաուժ հզորություն:

Աղբյուրը գրում է, որ երջանիկ սեփականատիրոջը թռչող մեքենան վարելու համար անհրաժեշտ կլինի ինչպես վարորդական, այնպես էլ օդաչուի իրավունք:

Հոլանդական արտադրության մեքենան արդեն գտնվում է արտադրության մեջ և վաճառվում է 599 000 դոլարով, սակայն գնորդներն իրենց առաջին մեքենաները կստանան միայն 2021 թվականին:

Թռչող մեքենայի տարբեր տեսակներ են մշակվում Չեխիայում, Սլովակիայում, Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում:

It has been over century in the making, but the world's first 'fly and drive car' is set to make its US debut Tuesday night, December 3rd, in Miami, Florida. (Pictured is the vehicle at the 89th Geneva International Motor Show in Geneva, Switzerland in March 2019)

Called Pioneer Personal Air Landing Vehicle, or PAL-V, this flying vehicle is equipped with retractable overhead and rear propellers and can cruise at an altitude as high as 12,500 feet

It uses automobile gasoline and tops speeds of 200 miles per hour in the air and 100 mile per hour on the ground. The Dutch-made machine is already in production and is selling for $599,000 with 70 pre-orders to-date. PAL-V will go on display at an event entitled: 'Miami 2020 and Beyond'. (Pictured is the vehicle at the 89th Geneva International Motor Show in Geneva, Switzerland in March 2019)

It is made of carbon fiber, titanium, and aluminium and weighs 1,500 pounds, and requires a 540 feet runway for take-off and just 100 feet for landing. The craft is fitted with a similar handling system to that of a motorbike (Pictured is the vehicle at the 89th Geneva International Motor Show in Geneva, Switzerland in March 2019)

The two-seater vehicle converts from a three-wheeled car to a gyrocopter in just 10 minutes, and can go from 0 to 60 mph in under eight seconds. (Pictured is the vehicle at the 89th Geneva International Motor Show in Geneva, Switzerland in March 2019)

Մայամիում ներկայացվել է 599 000 դոլար արժողությամբ մեքենա, որը կարող է և՛ օդում թռչել, և՛ ցամաքում սլանալ (տեսանյութ, լուսանկարներ)