Անգլիայում միլիոնատիրոջ որդին թմրամիջոցներից կախվածության պատճառով 21 տարի փողոցում է անցկացրել (լուսանկարներ)

15:23 • 04.12.19

Մեծ Բրիտանիայի Քորնուոլի կոմսության Թրուրո քաղաքում բնակվող միլիոնատիրոջ որդին փողոցում է հայտնվել՝ թմրամիջոցներից կախվածության պատճառով: Նա 21 տարի թափառականի կյանքով է ապրում, գրում է Daily Mail պարբերականը:

37-ամյա Ռայան Սթաֆյերը հարուստ ընտանիքում է ծնվել: Փոքր տարիքում մասնավոր դպրոց է հաճախել, սակայն 11 տարեկանում արդեն սկսել է մարիխուանա օգտագործել, հետո թմրանյութերի այլ տեսակներ է փորձել և մինչ 20 տարեկանը հերոինից կախվածություն ձեռք բերել:

Ծնողները փորձել են պայքարել որդու կախվածության դեմ, բայց ապարդյուն բուժումից հետո Սթաֆյերին տնից դուրս են արել:

Բրիտանացին արդեն 93 դատվածություն ունի: Վերջերս նա հարբած վիճակում նստել է ոստիկանական մեքենա և իրավապահներին խնդրել է իրեն տուն տանել:

Սթաֆյերը խոստովանել է, որ «ժամանակի հետ սովորել է փողոցում քնելուն»: Նրա խոսքով` ամենավատն անօթևան մարդու կյանքում անձրևի տակ թրջվելուց հետո չորանալու ու տաքանալու համար գնալու տեղ չունենալն է:

Ժամանակ առ ժամանակ բրիտանացին փորձում է հաշտվել ընտանիքի հետ, սակայն անցած Սուրբ Ծննդին մոր տնից նրան վռնդել էին՝ տոնի ընթացքում կրկին խմիչք օգտագործելու պատճառով:

Տղամարդը 10 տարեկան դուստր ունի, որի հետ չի շփվում: Փոքրիկի մայրը մահացել է թմրամիջոցների չարաշահումից: Այժմ երեխան ապրում է հոր ընտանիքի հետ՝ Քորնուոլի կոմսությունից դուրս:

Հանուն աղջկա հետ ապրելու Սթաֆյերը որոշել է Սուրբ Ծննդից սկսած վերականգնողական կուրս անցնել, որն էլ կլինի կախվածության դեմ պայքարելու նրա երրորդ փորձը:

Այժմ նա հյուրանոցում է ապրում:

«Ցանկանում եմ ոչ մեծ բնակարան գտնել, շուն պահել ու մեքենա վարել սովորել: Աշխատանք եմ ուզում գտնել»,- ընդգծել է նա:

Վերականգնողական կուրս անցնելուց հետո Սթաֆյերը ցանկանում է օգնել անօթևան մարդկանց ու դա դարձնել իր մասնագիտությունը:

 

Having been banned from his mother's house last Christmas after downing three bottles of tequila, vodka and brandy, this year Ryan has turned a corner and is set to begin his third stint in rehab. Pictured in 2017 using a foodbank run by the charity Transformation CPR

Ryan credited the St Petrocs resource centre in Truro - which offers support to people who are experiencing homelessness - for getting him to rehab in the past and providing him with housing, food and clean clothes. Pictured leaving the foodbank run by the charity Transformation CPR in Camborne in 2017