Թաիլանդում երիտասարդը վարդակին միացված սմարթֆոնով խաղալու ժամանակ հոսանքահարվել է (լուսանկար)

18:07 • 04.12.19

Թաիլանդի Չոնբուրի քաղաքի 28-ամյա բնակիչ Կիտտիսակ Մունկիթին վարդակին միացված սմարթֆոնով խաղալու ժամանակ հոսանքահարվել է, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տղամարդը սմարթֆոնով խաղալու համար փակվել է սենյակում: Այդ ընթացքում նրա 57-ամյա մայրը մի քանի անգամ տանը մաքրություն անելու համար օգնության է կանչել նրան, բայց վերջինս հրաժարվել է օգնել:

Երբ կինն աշխատանքի գնալուց առաջ մտել է տղայի սենյակ, սկզբում կարծել է, թե որդին քնած է, և սկսել է բարկանալ օգնել չցանկանալու համար: Հետո մայրը Մունկիթիի ձեռքերին այրվածքներ է նկատել և ոստիկանություն կանչել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հաստատել են տղամարդու մահը:
Նախնական վարկածի համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է դարձել լիցքավորվող գաջեթից հոսանքահարվելը: 

Փորձաքննության ընթացքում պարզ կդառնա հստակ պատճառը:

Kittisak Moonkitti, 28, is pictured after police discovered his body in his bedroom in Chonburi, western Thailand yesterday afternoon. Investigators believe he electrocuted himself playing on his smartphone while it was charging