Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

12:40 • 04.12.19

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր բաժանորդների ձեռք բերման նպատակով գործող գազատարերի հետ ներմիացման աշխատանքներ կատարելու համար դեկտեմբերի 5-ին ժամը 15.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի 7-ից մինչև 47 հասցեների առանձնատների և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել      անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: