Hyundai Motor ընկերությունը մինչև 2025 թվականը 17 միլիարդ դոլար կներդնի էլեկտրամեքենաների արտադրության գործում

11:07 • 04.12.19

Վաճառքի ցուցանիշով հարավկորեական խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor ընկերությունը մինչև 2025 թվականը 61 տրիլիոն վոն (51 միլիարդ դոլար) կներդնի արտադրության զարգացման գործում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մասշտաբային ներդրումների նպատակն ընկերության մրցունակության բարձրացումն ու ապագայի տեխնոլոգիաներում ներդրումների հաշվին նոր հնարավորությունների ստեղծումն է: Ներդրումներից 20 տրիլիոն վոնը (17 միլիարդ դոլար) կծախսվի էլեկտրամեքենաների և ինքնակառավարվող մեքենաների կատարելագործման և արտադրության համար:

Hyundai Motor ընկերությունը մինչև 2025 թվականը 17 միլիարդ դոլար կներդնի էլեկտրամեքենաների արտադրության գործում