Իրաքում կալանավորվել է «ԻՊ»-ի նախկին ղեկավար ալ Բաղդադիի տեղակալը

01:12 • 04.12.19

Իրաքի Քիրքուք քաղաքում հայտնաբերվել և կալանավորվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ հոկտեմբերին ոչնչացված ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիի զարմիկը և տեղակալը՝ Իբն Խալդուն անվամբ հայտնի Խամեդ Շաքեր Սաբաա ալ Բադրին: Այս մասին հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում տալով իրաքյան ուժային կառույցներին, գրում է ТАСС-ը:

Իբն Խալդուն Սալահ էդ Դին նահանգում համարվում էր «ռազմական էմիր» և զբաղվում էր հետախուզական հարցերով: Ինչպես նշվում է՝ ալ Բաղդադիի ոչնչացումից հետո նա ամենաշատը որոնվող ծայրահեղականներից մեկն էր:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիին հաջողվել էր հայտնաբերել նրա գլխավոր օգնականներից մեկի շնորհիվ: Հոկտեմբերին ԱՄՆ-ի հատուկ գործողության ընթացքում սպանվել էր ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Ավելի ուշ ԻՊ առաջնորդի մահվան լուրը հաստատել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: 

Բաղդադիի իրավահաջորդ է ընտրվել խմբավորման 2-րդ խալիֆ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրայշին: