Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել և կասեցվել է 28 թռիչք

01:58 • 04.12.19

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հետաձգվել և կասեցվել է 28 թռիչք: Այս մասին հայտնում է Газета.ру-ն՝ հղում անելով «Յանդեքս. Չվացուցակ» ծառայությանը: 

Համաձայն տվյալների՝ Մոսկվայի ժամով 00.25-ին «Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ է հետաձգվել: «Շերեմետևոյում» հետաձգվել է 3 չվերթ: «Դոմոդեդովոյում» կասեցվել է 17, իսկ հետաձգվել՝ 3 չվերթ:

Հաղորդվում է, որ «Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված կամ կասեցված թռիչքներ չկան:

Ավիաչվերթների հետաձգման կամ կասեցման պատճառների մասին այս պահին չի հաղորդվում: