6,8 մլն դոլար. Pagani Zonda-ն գնի ռեկորդ է սահմանել աճուրդում (լուսանկարներ)

12:27 • 04.12.19

Իտալական արտադրության Pagani Zonda Aether բացառիկ սպորտքարը, որն արտադրվել է մեկ օրինակով, հանվել է աճուրդի ու գնի ռեկորդ սահմանել տվյալ ավտոբրենդի համար:

Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, RM Sotheby’s աճուրդը կայացել է Աբու Դաբիում: Ըստ նախնական կանխատեսման՝ մեքենան պետք է վաճառվեր 4,5 մլն դոլարով, սակայն լյուքս դասի փոխադրամիջոցի համար վճարել են 6,8 մլն դոլար:

Ինչ վերաբերում է Zonda Aether-ի տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 7,3 լ աշխատանքային ծավալով, 760 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով: Այն պատրաստված է ածխածնի մանրաթելից ու այլ թեթև նյութերից:

 

6,8 մլն դոլար. Pagani Zonda-ն գնի ռեկորդ է սահմանել աճուրդում (լուսանկարներ)