Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով 17 մարդ է մահացել. գնահատվել է հասցված վնասի ընդհանուր չափը (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպիններում առնվազն 17 մարդ է մահացել երկուշաբթի երեկոյան կղզուն պատուհասած «Կամուրի» թայֆունի հետևանքով: Տարհանվել է մոտավորպես կես միլիոն մարդ, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նշվում է նաև, որ տեղական իշխանությունների գնահատմամբ` գյուղական տնտեսություններին հասցված վնասը կազմում է 15,7 միլիոն դոլար:
Տարերային աղետի հիմնական հարվածը հասցվել է Սորսոգոն նահանգին, անմասն չի մնացել նաև երկրի մայրաքաղաքը, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել: Ներկայում շարունակում են փակ մնալ երեք կամուրջ և ճանապարհային որոշ հատվածներ: Երեքշաբթի իր աշխատանքն էր դադարեցրել նաև Մանիլայի միջազգային օդանավակայանը:
«Կամուրի»-ն այս տարվա ընթացքում Ֆիլիպիններին վրա հասած արդեն քսաներորդ թայֆունն է: Մթնոլորտային մրրիկի կենտրոնում քամու արագությունը հասել է 150 կմ/ժ:









![]()











