Թրամփը երկերեսանի է անվանել Թրյուդոյին նրա մեկնաբանության համար (տեսանյութ)

20:10 • 04.12.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկերեսանի է անվանել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը, ենթադրաբար, ծաղրանքի է ենթարկել իրեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովիշրջանակներում:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն` նշելով, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր երկրների ղեկավարների շփումը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Ինչպես նշվում է, նրանք քննարկում են ինչ-որ մեկի ուշանալը գագաթնաժողովից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոսակցության ընթացքում ասում է, որ հանդիպման մասնակցին անհրաժեշտ էր 40 րոպեով մամլո ասուլիս տալ, իսկ Թրյուդոն նկատում է, որ երկրի ղեկավարի թիմի «բերանը բաց է մնում»:

Լրատվամիջոցները ենթադրել են, որ նրանք Թրամփի մասին են խոսել: Լրագրողներն ավելի ուշ Թրամփին հարց են տվել, թե ինչ է ինքը մտածում Թրյուդոյի այդ մեկնաբանության մասին:

«Նա երկերեսանի է»,- ասել է Թրամփը և անմիջապես հավելել է, որ կանադացի վարչապետը «շատ հաճելի տղա է»: