Իսպանիա ուղևորվող ապօրինի ներգաղթյալների նավ է կործանվել. կա 57 զոհ
Մավրիտանիայի ափերին նավաբեկության հետևանքով նվազագույնը 57 ապօրինի ներգաղթյալներ են զոհվել: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով AMI գործակալությանը:
Աղբյուրի տվյալներով՝ նավը շարժվում էր Իսպանիայի ուղղությամբ, սակայն խորտակվել է մավրիտանական Նուադիբու քաղաքից 25 կմ հեռավորության վրա: Նշվում է, որ ծովային փոխադրամիջոցը կործանվել է վնասված լինելու պատճառով:
Որոնողափրկարարական գործողության ընթացքում 74 մարդու հաջողվել է փրկել, ինչպես նաև հայտնաբերվել է 57 մարդու մարմին:










