Հավայան կղզիներում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա, այնուհետև ինքնասպան եղել (լուսանկարներ, տեսանյութ)

10:39 • 05.12.19

ԱՄՆ ռազմածովային ուժերի Փերլ-Հարբոր ռազմաբազայի տարածքի նավաշինարանում նավաստին կրակ է բացել մարդկանց վրա: Հարձակման հետևանքով երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը մահացել են, մեկի վիճակը ծանր է: Հարձակվողը վերջում ինքնասպան է եղել, տեղեկացնում է տեղական Hawaii News Now հեռուստաալիքը:

Նախնական տվյալների համաձայն` բոլոր տուժածները քաղաքացիական անձինք են եղել:

Ռազմաբազան գտնվում է Հոնոլուլու քաղաքի մոտակայքում (Հավայի նահանգ): Միջադեպի հետևանքով տարածքի մուտքը ժամանակավորապես արգելափակվել է, սակայն այժմ ռազմաբազայի դարպասները կրկին բաց են:

Հավայի նահանգի նահանգապետ Դևիդ Իգենը նշել է, որ Սպիտակ տունն օգնություն է առաջարկել դաշնային գործակալությունների կողմից: 
 
Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ զենքից է կրակ բացվել, քանի որ մարդիկ իրավունք չունեն ռազմաբազա իրենց հետ զենք բերել: Այժմ կատարվում է հետաքննություն:

 

Joint Base Pearl Harbor-Hickam, one of the Navy’s major installations, said the shooting began around 2:30 p.m. at Pearl Harbor Naval Shipyard. The military didn’t release a motive or any identifying information about the sailor who opened fire or the victims

Security stand outside the main gate at Joint Base Pearl Harbor. A U.S. sailor shot three civilian Department of Defense employees at the Pearl Harbor shipyard Wednesday before taking his own life, the military said

Security forces attend to an unidentified male outside the the main gate at Joint Base Pearl Harbor-Hickam, Wednesday, following a shooting which killed two civilians

The shipyard repairs, maintains and modernizes the ships and submarines of the U.S. Pacific Fleet, which is headquartered at Pearl Harbor. The base is the home port for 10 destroyers and 15 submarines