Ճապոնիայում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումներն իրականացվում են կառավարվող ռոբոտի օգնությամբ (լուսանկար)

11:38 • 05.12.19

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումներն իրականացվում են կառավարվող ռոբոտ-ավատարի օգնությամբ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:  

Խանութի օպերատոր ընկերության՝ Ճապոնիայի All Nippon Airways (ANA) խոշոր ավիափոխադրող ընկերության հավաստմամբ` խանութն աշխարհում առաջինն է իր տեսակով:

ANA-ի տեղեկություններով` խանութը դեկտեմբերի 5-24-ն ընկած ժամանակահատվածում կաշխատի փորձնական ռեժիմով, մայրաքաղաքի Նիհոնբաշի շրջանում գտնվող առևտրի կենտրոններից մեկում:

«Նոր ես» (newme) անվանումը ստացած ռոբոտ-ավատարն անիվների վրա 1,5 մետրանոց ուղղահայաց սարք է: Ռոբոտին կարելի է կառավարել համակարգչով, սմարթֆոնով ու պլանշետով` հատուկ հավելվածի միջոցով: Խանութում շրջելով՝ գնորդն ընտրում է իր հավանած ապրանքները, որից հետո ուղևորվում է դեպի դրամարկղ` էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար:

2020 թվականին Ճապոնիայում կանցկացվեն Ամառային օլիմպիական խաղերը, ուստի ծրագրվում է ամբողջ երկրով մեկ մինչև հազար նմանատիպ ռոբոտ ներկայացնել: ANA ընկերության հեռանկարներից է նման ռոբոտ-ավատարներ օգտագործել բժշկության ոլորտում, ինչպես նաև ծեր մարդկանց խնամքի համար:

 

Картинки по запросу ANA opens world's 1st shop equipped with avatar robot in Tokyo

Ճապոնիայում բացվել է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումներն իրականացվում են կառավարվող ռոբոտի օգնությամբ (լուսանկար)