Ստեղծվել է պտտվող բազկաթոռ, որը օգնում է բուժել գլխապտույտը (տեսանյութ, լուսանկարներ)

15:46 • 07.12.19

Ստեղծվել է պտտվող բազկաթոռ, որը մարդկանց պտտում է 360 աստիճանով և բուժում է գլխապտույտը: Այս մասին  տեղեկացնում է  dailymail.com կայքը:

Անզեն աչքի համար կարող է տպավորություն ստեղծվել, որ այս աթոռը պատկանում է տիեզերական կենտրոնի:

Աթոռը ունի ամրագոտիներ՝ ուսերի և արմունկների համար, և կարող է պտտվել ամերիկյան բլրակների նման:

Իրականում այս աթոռը ստեղծված է գլխապտույտով տառապող մարդկանց ուլտրաժամանակակից բուժման համար:

Մարդկանց մոտ գլխապտույտի պատճառը կարող է լինել լաբիրինթի՝ ներքին ականջի բալանսի կենտրոնի բակտերիալ կամ վիրուսային վարակը: Այս վարակը ժամանակի հետ անցնում է, չնայած այն կարող է ամիսներ տևել: Սակայն կան նաև գլխապտույտի տեսակներ, որոնք կարող են մշտական լինել և ներկայացված բազկաթոռը այդ դեպքերում կարող է շատ օգնել:

Գլխապտույտներն առաջանում են հիմնականում ականջի բյուրեղների տեղափոխությունից:  Աթոռի գաղափարն այն է, որ հիվանդը կրում է ականջակալ, որն ինֆրակարմիր ճառագայթների օգնությամբ էկրանին ցուցադրում է, թե որտեղ են գտնվում տեղաշարժված բյուրեղները: Բժիշկը՝,տեսնելով թե որտեղ են գտնվում բյուրեղները, համապատասխան կերպով պտտում է աթոռը, որպեսզի բյուրեղները ետ գան իրենց սովորական դիրքին:

 

The patient wears a headset which can help detect where dislodged crystals in the ear, causing dizziness, are located. It can then be moved accordingly to help move them back into the correct place

The TRV chair is used to spin around patients experiencing vertigo or dizziness to treat them

Ստեղծվել է պտտվող բազկաթոռ, որը օգնում է բուժել գլխապտույտը (տեսանյութ, լուսանկարներ)