Իրանի ռազմածովային ուժերը ներկայացրել են նոր հարվածային անօդաչու թռչող սարք

23:08 • 07.12.19

Իրանում ցուցադրվել է Simorgh նորագույն անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ անօդաչուն ներկայացվել է հարավարևելյան Կոնարակ քաղաքում Իրանի Ռազմածովային ուժերի կոնտր-ծովակալ Հոսեյն Խանզադիի մասնակցությամբ անցկացված արարողության ժամանակ:  

Հաղորդվում է, որ նոր անօդաչուի թռիչքի տևողությունը կարող է հասնել 24 ժամի: Այն կարող է կիրառվել մարտական, տեխնիկական և հետախուզական գործողություններում: Անօդաչու սարքի թռիչքի հեռահարությունը կազմում է 1500 կմ:

Նորագույն սարքն իրենից ներկայացնում է Shahed-129 մոդելի հարվածային անօդաչուի ռազմածովային տարբերակը, որը սերիական արտադրության էր հանձնվել 2013-ին: