Գիտնականները պարզել են մարդու ծերացման 3 փուլերը
Հեղինակավոր Ստենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ծերացման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով, գրում է Nature Medicine-ը:
Մասնագետները 18-95 տարեկան 4263 մարդկանց շրջանում իրականացրել են արյան պլազմայի սպիտակուցների անալիզ ու հանգել այն եզրակացության, որ ծերացումը տեղի է ունենում երեք փուլով:
Ըստ այդմ՝ արյան պլազմայի սպիտակուցներում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում 34, 60 և 78 տարեկանում:
Նշվում է, որ այս բացահայտումը կօգնի առավել արդյունավետ պայքարել տարիքային հիվանդությունների դեմ:










