Bentley-ն ներկայացրել է Continental GT-ի՝ սահմանափակ քանակությամբ արտադրված տարբերակը (լուսանկարներ)

14:27 • 08.12.19

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող Bentley մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Continental GT մոդելի նոր՝ սահմանափակ քանակությամբ արտադրված տարբերակը:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, նորույթը նվիրված է այս տարվա հունիսին Continental GT-ի կողմից ռեկորդի սահմանմանը:

Հայտնի է, որ մեքենան 2019 Pikes Peak International Hill Climb միջոցառման շրջանակում կարողացել էր լեռան գագաթը հասնել 10 րոպե 18,5 վայրկյանում: Մեքենայի ղեկին է եղել հմուտ ավտովարորդ Ռայս Միլենը: 

Ինչ վերաբերում է նորույթին, ապա այն արտադրվելու է 15 օրինակով:

Ածխածնային մանրաթելից պատրաստված մեքենան համալրված է 6 լ աշխատանքային ծավալով, 626 ձիաուժ հզորությամբ W12 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,6 վայրկյանում: Մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

Bentley-ին մեքենայի վերաբերյալ տեղեկություն չի ներկայացրել:
 
Картинки по запросу Bentley introduces a limited edition Continental GT to celebrate the Pike Peak record