Տիեզերագնացները սկսել են Dragon բեռնանավը ՄՏԿ-ին կցելու գործընթացը
Ամերիկյան SpaceX ընկերության Dragon բեռնանավը մոտեցել է Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ), որպեսզի կցվի դրան, հայտնում է gazeta.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՄՏԿ-ի տիեզերագնացները փորձում են հեռահար մանիպուլյատորի միջոցով մոտեցնել Dragon-ը:
Գործողությունն իրականացնում են Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Լուկա Պարմիտանոն և ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էնդրյու Մորգանն ու Ջեսիքա Մեիրը:










