Xiaomi-ն ներկայացրել է 5G ցանցում աշխատող ամենամատչելի սմարթֆոնը

19:31 • 10.12.19

Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է Redmi K30 սմարթֆոնը, որի շնորհանդեսի ժամանակ հայտարարվել է, որ նոր գաջեթը 5G ցանցում աշխատող ամենամատչելի սարքավորումներից մեկն է:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ծրագրավորողներն իրենց արտադրանքն անվանել են «առաջատար սմարթֆոնների թշնամի»: Սմարթֆոնը համալրված է 6.67 դյույմ IPS-էկրանով՝ Full HD+ կետայնությամբ: Հետևի վահանակի վրա տեղակայված է 4 սենսորներով տեսախցիկը, որոնցից գլխավորը ներկայանում է 64 մեգապիքսելով:

Նշվում է, որ կթողարկվի նաև Redmi մոդելի պարզեցված տարբերակը՝ 4G ցանցի ապահովմամբ:

Նորույթը համալրված է 6 գիգաբայթ օպերատիվ և 64 գիգաբայթ ներկառուցվող հիշողությամբ:

5G ցանցում աշխատող մոդելի գինը մեկնարկում է 1999 յուանից (284 դոլար):




Xiaomi-ն ներկայացրել է 5G ցանցում աշխատող ամենամատչելի սմարթֆոնը