Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը (լուսանկարներ)

09:57 • 11.12.19

Աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, երեկ թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, հաղորդում է The Guardian-ը:

Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի, որը Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռների արտադրության ոլորտում խոշորագույն ավիաընկերությունն է, ինչպես նաև magniX-ի, որը հայտնի է «էլեկտրական ավիացիայի ոլորտում իր հեղափոխության համար», համատեղ ջանքերի շնորհիվ:

«Ընկերություններն այսօր հայտարարել են աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռի բարեհաջող թռիչքի մասին, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ: Այսօր առավոտյան Ռիչմոնդում տեղի է ունեցել ePlane-ի բարեհաջող թռիչքը: Վեց տեղանոց ինքնաթիռը համալրված է magni500 շարժիչով՝ 750 ձիաուժ հզորությամբ... Այս պատմական թռիչքը նշանավորում է ավիացիայի ոլորտում երրորդ դարաշրջանի՝ էլեկտրականի մեկնարկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «պատմություն է կերտել»:

Իրականացնելով իր առջև դրված խնդիրը՝ երկու ընկերությունները շուտով կսկսեն ինքնաթիռներին նման էլեկտրաշարժիչներով համալրելու սերտիֆիկացման և հաստատման գործընթացը:

Image result for World's first fully electric commercial aircraft takes flight in Canada

Image result for World's first fully electric commercial aircraft takes flight in Canada

 

Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը (լուսանկարներ)