Աղբյուրը հայտնել է, թե երբ է Samsung-ը ներկայացնելու Galaxy S11 սմարթֆոնը

21:44 • 11.12.19

Տեխնոլոգիաների ոլորտին առնչվող նորություններ հաղորդող Ice Universe հայտնի աղբյուրը տեղեկացրել է, թե երբ է ներկայացվելու Samsung-ի նոր սմարթֆոնը՝ Samsung Galaxy S11 մոդելը:

Նախնական տվյալներով՝ հարավկորեական տեխնոլոգիական ընկերությունը առանձին ասուլիս-շնորհանդես կանցկացնի նորագույն սմարթֆոնը ներկայացնելու համար:

Նախկինում ենթադրվում էր, որ ընկերությունը Galaxy S11-ը հանրությանը կներկայացնի 2020-ի Mobile World Congress համաժողովի ժամանակ:

Այժմ աղբյուրը հայտնում է, որ շնորհանդեսը կկայանա փետրվարի 18-ին Սան Ֆրանցիսկոյում: Պաշտոնական տեղեկություն Samsung-ից դեռ չի ստացվել:




Աղբյուրը հայտնել է, թե երբ է Samsung-ը ներկայացնելու Galaxy S11 սմարթֆոնը