Մարդու և արհեստական բանականության կողմից կառավարվող անօդաչուներն առաջին անգամ մրցել են (տեսանյութ)
ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի է ունեցել իր տեսակի մեջ աննախադեպ մրցում մարդու և արհեստական բանականության միջև:
Ինչպես նշում է digitaltrends.com կայքը, Drone Racing League-ի (DRL) և Lockheed Martin-ի կազմակերպած միջոցառման շրջանակում մարդու կողմից կառավարվող անօդաչու թռչող սարքը մրցել է արհեստական բանականությամբ համալրված, գերառաջադեմ RacerAI անօդաչուի հետ:
Արդյունքում շվեյցարացի Գաբրիել Կոխերը գերազանցության է հասել արհեստական բանականության նկատմամբ: Շվեյցարացին անօդաչուն եզրագծին է հասցրել 6, մինչդեռ ԱԲ-ով կառավարվող սարքը եզրագծին է հասել 12 վայրկյանում:










