Գիտնականը տիզի նոր տեսակին անվանակոչել է «Կինո» խմբի երգիչ Վիկտոր Ցոյի պատվին
Տյումենի պետական համալսարանի կենդանաբան Սերգեյ Երմիլովը տիզի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանակոչել է հայտնի երգիչ Վիկտոր Ցոյի պատվին: Այդ մասին նա գրել է Systematic & Applied Acarology գիտական ամսագրում:
Ռուս գիտնականը մասնակցել է Բրատիսլավայի կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցների կողմից Մալայզիայի անտառներից հավաքված միջատների հետազոտման և նույնականացման աշխատանքներին:
Երմիլովին հաջողվել է պարզել, որ տիզերից մեկը գիտությանը դեռևս հայտնի չի եղել, ուստի նա այն դասել է Trachyoribates կարգին և, Վիկտոր Ցոյի ստեղծագործության մեծ երկրպագու լինելով, որոշել է այն անվանակոչել viktortsoii:
Գիտնականն իր որոշումը բացատրել է նրանով, որ Ցոյի երաժշտությունն իր համար յուրահատուկ նշանակություն ունի և գիտական հետազոտական աշխատանքներ կատարելիս հաճախ է միացնում հայտնի «Կինո» խմբի երաժշտությունը:











