Apple-ն անսպասելիորեն iOS-ի թարմացումներ է թողարկել հին մոդելի գաջեթների համար
Ամերիկյան Apple ընկերությունը թարմացրել է iOS օպերացիոն համակարգը հին մոդելի սմթարֆոնների և այլ սարքավորումների համար, ինչն անսպասելի է եղել սարքավորումների տերերի համար:
Ինչպես մասնավորեցնում է Gizchina պարբերականը, iOS 12.4.4 օպերացիոն համակարգի թարմացումը նախատեսված է բացառապես iPhone-ի և iPad-ի հին մոդելների համար, ինչպես օրինակ՝ iPhone 5s և 6 սմարթֆոնների, առաջին սերնդի iPad Air-ի, iPad mini 2 և 3 մոդելների համար:
Բացի այդ, iOS-ի թարմացումը հասանելի է iPod Touch 6 նվագարկչի համար:
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկան հին մոդելի գաջեթների համար հանկարծակիորեն թարմացումներ է ներկայացնում, երբ ծայրահեղ խոցելիություններ են հայտնաբերվում:










