Ավստրիայում բժիշկներն աշխարհում առաջին անգամ կատարել են «մահացած» սրտի փոխպատվաստում

01:57 • 12.12.19

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում բժիշկները չբաբախող սրտի փոխպատվաստում են կատարել: Մինչ այժմ աշխարհում նման բան տեղի չէր ունեցել: Այս մասին հայտնում է TCH-ն:

Բժշկական օրենքների համաձայն` դոնորի օրգանը փոխպատվաստել կարելի է միայն այն ժամանակ, երբ մահն արձանագրվել է, սակայն սրտի զարկերը դեռ չեն դադարել: Այդ գործողությունը կատարելու համար բժիշկներն ունեն հաշվված վայրկյաններ: Այս անգամ դոնորի սիրտը կանգ էր առել 13 րոպե առաջ:

Հաղորդվում է, որ երջանիկը 61-ամյա տղամարդ է: Նոր սիրտը նրան «բաժին է հասել» ավտովթարից մահացած անձնավորությունից:

Ավստրիայում բժիշկներն աշխարհում առաջին անգամ կատարել են «մահացած» սրտի փոխպատվաստում