Չինաստանում եռաչափ տպիչով մինի էլեկտրական մեքենաներ կարտադրվեն (լուսանկարներ)
Չինական XEV ստարտափը կսկսի եռաչափ տպիչով YoYo էլեկտրական միկրոմեքենաներ տպել՝ սկզբնական փուլում փոխադրամիջոցը վաճառելով 5999 եվրոյով:
Ինչպես հայտնում է motor.ru-ն, այն կունենա ընդամենը 2,5 մ երկարություն: Մեքենան, ըստ փաստաթղթերի, կհամարվի կվադրացիկլ, կունենա շատ պարզ կառուցվածք և բաղկացած կլինի 57 առանձին մասից:
Միևնույն ժամանակ նշվում է, որ, փոքր չափսից անկախ, այն բավական հարմարավետ կլինի:
Եռաչափ տպագրության միջոցով կստեղծվեն մեքենայի բոլոր մասերը՝ բացի շասսիից, ապակիներից, ակերից և ուժային համակարգից:
Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա YoYo-ն համալրված կլինի 7,5 կիլովատտ հզորությամբ էլեկտրական շարժիչով ու LiFePO4 մարտկոցով:
Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցել մինչև 150 կմ տարածություն և առավելագույնը 150 կմ/ժ արագություն զարգացնել:
Մեքենայի սերիական արտադրությունը կմեկնարկի 2020թ.: Այդ ժամանակ դրա գինը կբարձրանա՝ հասնելով 7995 եվրոյի:
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()










