Իլոն Մասկը պատրաստվում է մարիխուանայի սերմերը Միջազգային տիեզերակայան ուղարկել

12:25 • 13.12.19

Միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստվում է իրեն պատկանող Space X ավիատիեզերական ընկերության Dragon կապսուլով մարիխուանայի սերմերը դեպի Միջազգային տիեզերակայան ուղարկել:

Ինչպես նշում է thesun.co.uk-ը, արտասովոր բեռը ՄՏԿ կուղարկվի 2020թ. մարտին:

Աղբյուրը մանրամասնում է, որ մարիխուանան ուղարկելու գաղափարը Մասկինը չէ, այլ Front Range Biosciences ագրոտեխնիկական ընկերությանը, որը ցանկանում է բույսի սերմերը 30 օր պահել ՄՏԿ-ի ինկուբատորում:

Այնուհետև դրանք կրկին Երկիր կուղարկվեն, և ընկերության մասնագետները կփորձեն պարզել՝ ինչ ազդեցություն է թողել դեպի տիեզերք ճամփորդությունը սերմերի վրա: Հիմնական նպատակը գենետիկ մուտացիաների հայտնաբերումն է:

Իլոն Մասկը պատրաստվում է մարիխուանայի սերմերը Միջազգային տիեզերակայան ուղարկել