Իլոն Մասկին առաջարկել են Tesla Cybertruck պիկապն ուղարկել տիեզերք

00:55 • 13.12.19

Սոցցանի օգտատերերը սկսել են գրել ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասին՝ խնդրելով նրան Cybertruck նոր պիկապն ուղարկել տիեզերք Tesla Roadster-ի օրինակով:

Օգտատերերից մեկը անգամ նմանօրինակ տեսանյութ է ստեղծել՝ ցուցադրելով Falcon Heavy հրթիռակրի գագաթին տեղադրված պիկապը:

Ինչպես հայտնում է motor.ru-ն, Մասկն ուշադրություն է դարձրել իր հետևորդների խնդրանքներին և պատասխանելով ասել է, որ ավելի լավ է պիկապը Starship տիեզերանավով տեղափոխել:

Միջմոլորակային թռիչքների համար նախատեսված Starship տիեզերանավի առաջին օրինակները գրեթե պատրաստել են: Իսկ առաջին լիակատար ուղեծային թռիչքն այդ տիեզերանավով նախատեսված է իրականացնել 2020 թվականին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Cybertruck պիկապը պատրաստված է նույն գերամուր նյութից, որն օգտագործվում է SpaceX-ի հրթիռները ստեղծելիս:

Իլոն Մասկին առաջարկել են Tesla Cybertruck պիկապն ուղարկել տիեզերք